Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 90, մահվան՝ 6 նոր դեպք

86

Հայաստանում հունվարի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 90 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 164 676-ի: 

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 2998 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունվարի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 729 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3727-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 292 է, ընդհանուր առողջացածներինը՝ 153 064, փաստացի բուժվողներինը՝ 7885 (մեկ օրում նվազել է 208-ով): Մեկ օրում արվել է 842 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 624 153 թեստ: