Հայաստանն ու Ղարաբաղը միմյանցից կտրելու հարց երբեք չի եղել. Լավրովը մեկնաբանել է Արցախի՝ ՌԴ կազմում ընդգրկելու խոսակցությունները

114

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության մեջ գաղտնի կետեր չկան: Նաև հավելել է՝ «Հայաստանը և Ղարաբաղը միմյանցից կտրելու» հարցը երբեք չի բարձրացվել:

«Գաղտնի հավելվածներ չկան: Եվ ես չեմ տեսնում, թե ինչ թեմաներ կարող են որոշ «գաղտնիքների» առարկա դառնալ»,– նշել է նա։

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, Լավրովը նշել է, որ եռակողմ պայմանագրերում այդ մասը հատուկ նշված չէ: Միաժամանակ, ՌԴ արտգործնախարարը շեշտել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում Ղարաբաղը ներառել իր կազմում կամ ճանաչել նրա անկախությունը:

«Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի Դաշնություն կազմում ընդգրկելու՝ էկզոտիկ առաջարկի վերաբերյալ. ինչպես ես եմ հասկանում, Ղարաբաղի անկախությունը ոչ ոք չի ճանաչում, այդ թվում` Հայաստանը, մենք նման մտքեր չունենք»,– նշել է ռուս դիվանագետը։