Կոշիկ էլ պիտի լիզեին պետության համար, էլ չասեմ` ինչեր, լավ չեն լիզել ուրեմն, որ հասանք այս վիճակին. Գրիգորի Այվազյան

324

Հասարակության դիսկուրսը չպետք է լինի՝ ով ում կոշիկներն է լիզել: Արտաքին քաղաքականության մեջ, պետության շահի համար ե՛ւ կոշիկը պետք է լիզեին, չեմ ասում՝ էլ ինչ բաներ: Երեւի թե լավ չէին լիզել համապատասխան մարդկանց կոշիկները, որ հասել ենք այս իրավիճակին: Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

«Պատերազմի վտանգը անցյալում չէ: Այս օրերին թուրք-ադրբեջանական նոր զինավարժություններ են սկսվելու, հիշու՞մ ենք ինչով են ավարտվել նախկին զինավարժությունները: Մենք զգուշացնում էինք, որ դրանք քողարկում են պատրաստվող ագրեսիան: Ո՞վ է լսում, ասողին լսող է պետք»,-ընդգծում է ադրբեջանագետը:

Այվազյանի խոսքով՝ հասարակությանը մոլորության մեջ են գցում, երբ ասում են, որ Մոսկվայում Նախիջեւանի մասին խոսակցություններ չեն շոշափվել, եւ որ օրակարգում քննարկվել են բացառապես ճանապարհների ապաշրջափակմանը եւ տնտեսությանը առնչվող հարցեր:

 «Թո՛ղ հեքիաթներ չպատմեն բարձր ամբիոններից, թե սահմաններ են բացվելու, ապրանքներ են բերվելու: Նախ՝ զինվորականներին ազատեք, տեսնենք՝ ոնց եք ազատում: Կամ՝ դուք Ալիեւի հռետորաբանությունը տեսնու՞մ եք, ասում է. «Իմ երկաթյա բռունցքով ձեր գլխներին կտամ»: Այս ֆոնին ասում են՝ սահմանները բացենք: Այո, թող բացեն, ու ովքեր ասում են՝ շատ լավ է լինելու, ուզում եմ՝ հենց այդ գնացքը լցվեն եւ դեպի Երեւան-Բաքու մեկնող առաջին ուղեւորները նրանք լինեն: Բոլորի «պոչերը» երեւում են՝ ով, ինչ է անում: Մեր թիկունքից փորձում են դանակ խրել…»:

Ադրբեջանագետը անդրադարձավ նաեւ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի այն հայտարարությանը, թե ինքը հետադիմական ու վնասակար է համարում մեր կորցրած տարածքները պատերազմի միջոցով հետ բերելու մտածողությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 Լիանա Սարգսյան

Yerkir.am