Լավրովն նշել է, որ տեղյակ է Արևմուտքում Telegram-ն արգելափակելու մտադրությունների մասին

62

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ տեղյակ է Արևմուտքում Telegram մեսենջերն արգելափակելու մտադրությունների մասին: Այսպես է նա մեկնաբանել նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքներից հետո ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվների արգելափակումը:

«Ես արդեն լսել եմ, որ Telegram-ին սպառնացել են զրկել ծառայություններ մատուցելու հնարավորությունից»,- ասել է Լավրովը երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում՝ նվիրված Ռուսաստանի դիվանագիտության՝ 2020 թ.-ի գործունեության արդյունքներին: «Դա հետաքրքիր կլինի»,-  հավելել է նա: