Լավրովը չի ակնկալում նոր նախագահի օրոք ՌԴ-ի և Չինաստանի վերաբերյալ ԱՄՆ ուղեգծի փոփոխություն

81

Ռուսաստանը և Չինաստանը զսպելու Վաշինգտոնի կուրսը կշարունակվի ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի օրոք, վստահ է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Դա երևում է Բայդենի թիմի նշանակումներում, կարծոմ է նախարարը:

«Ե՛վ Չինաստանի, և՛ Ռուսաստանի զսպումը, անշուշտ, տեղ կգտնի արտաքին քաղաքական օրակարգում: Նրանք արդեն քննարկում են, թե ինչպես այնպես անել, որ Ռուսաստանն ու Չինաստանը այնքան չմիավորվեն, որ իրենց ավելի հզոր զգան, քան ինքը Ամերիկան, – մեջբերում է Լավրովին ՏԱՍՍ-ը:

Միևնույն ժամանակ, Լավրովը խոստովանել է, որ գուցե Վաշինգտոնի վերաբերմունքը Մոսկվայի նկատմամբ նոր վարչակազմի պայմաններում կդառնա մի փոքր ավելի քաղաքավարի, չնայած դա չի փոխի հարաբերությունների էությունը:

«Այնտեղ, որտեղ դա ձեռնտու է ամերիկացիներին, որտեղ նրանք հասկանում են, որ առանց մեզ, առանց Չինաստանի ոչինչ հնարավոր չէ անել, այնտեղ նրանք ստիպված կլինեն գնալ ինչ-որ համաձայնությունների», – նշում է ՌԴ ԱԳ նախարարը: