Լավրովը՝ միջուկային պատերազմից հրաժարվելու հարցում ԱՄՆ-ի պատրաստ չլինելու մասին

76

Այն փաստը, որ ԱՄՆ իշխանությունները հրաժարվում են հայտարարություն ստորագրել միջուկային պատերազմի անթույլատրելիության և զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման շեմի աստիճանական իջեցման մասին, շատ բանի մասին է խոսում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Այսպիսով ՌԴ ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի զենքի վերահսկման հարցերով հատուկ ներկայացուցիչ Մարշալ Բիլինգսլիի առաջարկը, համաձայն որի Վաշինգտոնը չպետք է հայտարարություն ստորագրի միջուկային պատերազմի անընդունելիության մասին: