Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են վերջին տարիների ամենամասշտաբային ձմեռային վարժանքներին

92

Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են վերջին տարիների ամենամասշտաբային ձմեռային վարժանքներին, ասվում է  հունվարի 17 նախօրեին հրապարակված թուրք զիվորականների հայտարարության մեջ

Հայտարարության համաձայն, Ադրբեջանի զինված ուժերը նույնպես կմասնակցեն վարժանքներին, որոնք կանցկացվեն Արևելյան Կարս թուրքական գավառում։

Վարժանքներում ներգրավված են տանկային դիվիզիաներ, ուղղաթիռներ, հրետանին, դիպուկահարների խումբը, հատուկջոկատայինների անձնակազմը։

Ձմեռային վարժանքները, որտեղ ներկայացված կլինեն Թուրքիայի մշակած զենքն ու սարքավորումները, կանցկացվեն փետրվարի 1-12։

Ըստ տարածված հայտարարության, վարժանքները հիմնականում կենտրոնացած են լինելու ձմեռային խստաշունչ ամիսներին շահագործման հնարավորությունների վրա, ներառյալ թաքնվելու, ամրապնդվելու, տեխնիկական սպասարման և վերապատրաստման մեթոդները։  

Երկու կողմերը միասին կմշակեն ցամաքային և օդային հարձակումներ, դեսանտավորում, դեսանտաօդային գործողություններ և նյութատեխնիկական աջակցություն։

Թարգմ. Մելիքյան Զոյա