Թիվ մեկ մեղավորն ու թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, պետք է հեռանա. «Իմ քայլը» լքած պատգամավոր

77

Հեղափոխության թիմ մեկ օրակարգը եղել է սոցիալական արդարության վերականգնումը, ինչը տեղի չի ունեցել հայտարարել է «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Իշխանությունը չկատարեց այն, ինչ հռչակել էր: Սակայն այսօր, երբ ես ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, դա ոչ թե նախևառաջ այդ օրակարգը չսպասարկելու համար եմ ասում, այլ ասում եմ պատերազմը պարտվելու համար:

Պարտված ղեկավարը չի կարող բանակցությունները շարունակել արժանապատվորեն»,-ասաց նա՝ հավելելով, որ թիմ մեկ պատասխանատուն ու թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։«Բայց չեմ ուզում ժխտել այն, որ ունենք այլ պատասխանատուներ ևս ունենք: 30 տարվա ընթացքում մենք բոլորս պատասխանատվություն ունենք, սակայն թիվ մեկ մեղավորն ու թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ով անկարող է այս պահին շարունակել բանակցությունները ՀՀ-ի անունից»: