Զախարովա. ՌԴ-ն պատրաստ է երկխոսության պատվաստանյութի կարիք ունեցող բոլոր երկրների հետ

109

Ռուսաստանը պատրաստ է համագործակցել բոլոր այն երկրների հետ, որոնց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է պետք: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ի՞նչ Ռուսաստանը հայտարարեց հենց սկզբից: Որ նա բաց է փոխգործակցության համար, բաց՝ իրավական հիմքերով: Մեր երկիրը սկսեց համագործակցել գործընկերների հետ, որոնք թե՛ երկրներ էին, թե՛ միջազգային կազմակերպություններ, որպեսզի աշխարհը պատվաստման հնարավորություն ստանա», – նշել է Զախարովան: