Բուրսայում հայկական եկեղեցի է վաճառքի հանվել. Փայլանը ահազանգում է

90

Թուրքիայում գործող բնակարանների և մեքենենարի առքուվաճառքի հայտարարություններով մասնագիտացված կայքերից մեկում հայտնվել է հայտարարություն, ըստ որի վաճառքի է հանվել երկրի խոշոր Բուրսա քաղաքում գտնվող հայ կաթողիկե եկեղեցին։

600 քռ.մ հողատարածք զբաղեցնող հայկական շինության արժեքը գնահատվել է 6 մլն թուրքական լիրա՝ մոտ 800 հազար ԱՄՆ դոլար։

«Բուրսայում հայկական եկեղեցի է վաճառքի հանվել։ Աղոթատեղին վաճառո՞ւմ են։ Հասարակությունն ու պետությունն ինչպե՞ս են սա թույլ տալիս։ Ամո՛թ», – գրել է թուրքական մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը։

Եկեղեցին ժամանակին ծառայում էր քաղաքի հայ բնակչության համար, սակայն Հայոց ցեղասպանությունից հետո այն անցել է քաղաքային խորհրդի տրամադրության տակ, 1923 թ. օգտագործվել որպես ծխախոտի պահեստ, այնուհետև ծառայել որպես կարի ֆաբրիկա։