Արցախի ԱԳՆ ղեկավարը ՀՅԴ Հայաստանի ԳՄ և Արցախի ԿԿ ներկայացուցիչների հետ քննարկել է ԼՂ խնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր

86

Հունվարի 18-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանին։

Արցախի ԱԳՆ կայքը տեղեկացնում է, որ կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։

Երկուստեք կարևորվել է համազգային նշանակության խնդիրների շուրջ մտքերի փոխանակումն ու քննարկումների անցկացումը։