Անահիտ Ավանեսյանը կնշանակվի Առողջապահության նախարար

112

ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը. այս մասին տեղեկացրել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Անահիտ Ավանեսյանը 2018 թ. մայիսից զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի, իսկ 2020 թ. մայիսի 11-ից՝ առաջին տեղակալի պաշտոնը:

Հիշեցնենք, որ նախագահի աշխատակազմն ստացել է  Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին աշխատանքից ազատելու մասին:

Արմեն Սարգսյանը կադրային փոփոխությունների հրամանագրերը դեռևս չի ստորագրել: