Այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները. Ալինա Նիկողոսյան

61

Սիրելի գործընկերներ, այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալինա Նիկողոսյանը:

«Վերջին 2,5 տարին շատ մեծ դպրոց է եղել ինձ համար: Ոլորտն այնպիսին է, որ միշտ սովորելու բան կա ու դրա համար շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում առողջապահության նախարարության ողջ անձնակազմին:

Շնորհակալ եմ նախարար Արսեն Թորոսյանից, ում շնորհիվ փորձել եմ դառնալ չափազանց բծախնդիր ու արագաշարժ՝ աշխատանքին առնչվող ամենամանր հարցերում:

Շնորհակալ եմ ընկերներիս, որոնց ձեռք եմ բերել ինձ համար այս ծանր ժամանակաշրջանում:

Նաև շնորհակալ եմ գործընկեր լրագրողներից՝ այս տարիների համագործակցության և ըմբռնման համար»,- գրել է Նիկողոսյանը: