ԱՄՆ-ում սպասվում են ԱԹՍ-ների հարձակումներ Բայդենի երդման օրը

119

ԱՄՆ-ում սպասվում են ԱԹՍ-ների հարձակումներ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդման օրը։ Համաձայն ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության, ՀԴԲ-ի և ութ այլ գործակալությունների համատեղ տեղեկագրի, որը ստացել է CNN-ը, «ներքին ծայրահեղականները ամենահավանական վտանգն են ներկայացնում նախագահի երդման արարողության համար, հատկապես նրանք, ովքեր կարծում են, որ նոր վարչակազմը ոչ լեգիտիմ է»:

«Երդման արարողության օրվան ընդառաջ արված համատեղ գնահատումը մտահոգող սպառնալիքների ցուցակ է, ներառյալ՝ հնարավոր բռնություններ և անօդաչու թռչող սարքերի չարտոնված կիրառման մասին նախազգուշացումներ, որոնք կարող են խափանել իրավապահ մարմինների աշխատանքները»,– նշում է լրատվամիջոցը։