ԱՀԿ-ն կանխատեսեց կորոնավիրուսային համաճարակի անկում

106

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը վստահ է, որ կորոնավիրուսի համաճարակը կարող է անկում ապրել: Այնուամենայնիվ, վիրուսը չի վերանա: Այս մասին նա ասել է «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքերով, հենց զանգվածային պատվաստումն է, որ կարող է լուծել համաճարակի խնդիրը: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հիվանդության դեմ պայքարի և մահացությունը նվազեցնելու ուղղությամբ:

«Պատվաստանյութերի վերաբերյալ վերջին նորությունները մեզ հույս են ներշնչում, և մենք սկսում ենք լույս տեսնել թունելի վերջում, և այդ լույսը ավելի է պայծառանում», – ասել է Վույնովիչը: