Ջո Բայդենի շան համար կանցկացնեն «երդմնակալության» արարողություն

83

Դելեւեր նահանգի հումանիտար ասոցիացիան կանցկացնի  ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի շան՝ Մայորի համար «երդմնակալության» արարողություն, գրում է Mediate-ը:

Միջոցառումը կկայանա հունվարի 17-ին՝ նախքան Բայդենի երդմնակալությունը:

«Երդմնակալության» ժամանակ հավաքված բոլոր միջոցները կուղղվեն բարեգործության նպատակով:

Մայորը հայտնվել է ուշադրության կենտրոնում անցած տարվա վերջում, երբ Ջո Բայդենը ստացել էր ոտքի կոտրվածք շան հետ խաղալու ժամանակ:

News.am