Հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի մարմին

85

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում  հունվարի 16-ին մեկական մարմին է հայտնաբերվել Ֆիզուլիում, Ջաբրայիլում ու Հադրութում. 3-ն էլ զինծառայող:

Նշենք, որ մինչ այժմ հայտնաբերվել է 1235 զոհված զինածառայողի աճյուն:

Ինչպես հայտնում են  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից,  թե՛ մարմինների, թե թաքնված զինծառայողների որոնման աշխատանքները շարունակվելու են: