Ինչու՞ դեռևս չկա պատասխանը այն հարցի, թե ինչպե՞ս հանձնվեց Շուշին

60

«Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում պատերազմի ընթացքին։ Ինչու՞ դեռևս չկա պատասխանը այն հարցի, թե ինչպե՞ս հանձնվեց Շուշին։ Ինչպե՞ս կարելի է մի քանի օրում հանձնել Շուշին, երբ ռազմական գիտության տեսանկյունից Շուշին հարձակումից կարող էր պաշտպանվել առնվազն 40 օր։

Այդ ինչպե՞ս եղավ, որ անբարենպաստ, անհարմար դիրք ունեցող մի շարք քաղաքներ դիմացան ավելի ուժեղ հարձակումներին, բայց պաշտպանության համար շատ բարենպաստ Շուշին թույլ հարձակման հետևանքով գրավվեց։ Սա որևէ կերպ չի տեղավորվում ռազմական գիտության կանոնների մեջ».

ՌԴ ԳՇ նախկին սպա, ԶՈՒ գնդապետ, ռազմական փորձագետ Միխաիլ Խոդարյոնոկ