Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 56-ի

81

Ինդոնեզիայի Արեւմտյան Սուլավեսի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առնվազն 56 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

Տուժածների թիվը կազմում է 826 մարդ:

Արեւմտյան Սուլավեսիում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ուրբաթ տեղական ժամանակով մոտավորապես 2:28-ին: Էպիկենտրոնը գտնվել է Մաջենեից 6 կմ հյուսիս-արեւմուտք, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Հինգշաբթի տեղական ժամանակով ժամը 14: 35-ին այդ նույն շրջանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ: Հինգշաբթի օրվանից տեղի սեյսմոլոգիական ծառայությունը գրանցել է 28 հետցնցում։