Դավաճան Դավոն

105

Ազատամարտիկ Շահե Աճեմյանի էջից, –

Վանեցի Տաճատ Թերլեմեզյանը, ով Վանում պատանի տարիքում (16 տարեկանում ) գնդակահարեց դավաճան Դավոյին…

Դավոն, ով թուրքական կառավարությանն էր մատնել Վանի ֆիդայիներին և զին. պահեստի տեղը ցույց տվել թուրքերին ու պատճառ էր դարձել հայրուրավոր մեր ֆիդայիների գնդակահարմանը, բանտարկությանը և կախաղան բարձրանալուն…

Մի օր դավաճան Դավոն թուրք ասկյարների թիկնապահությամբ, սրճարանում նստած, ինք իրեն ապահով զգալով, դիտելիս է լինում փողոցի կողմը: Հանկարծ նկատում է պատանի Տաճատին, ով մի պարկ ցախ է տանում իր ուսին, ձախ ձեռքով պարկը բռնած, իսկ աջ ձեռքը պարկի մեջ մխրճված: Դավոն քմծիծաղով, շրջապատված ասկյարներով, իր մոտ է կանչում Տաճատին և հարցաքննում. “Տաճատ, ինչ են խոսում հայերը Վանում իմ մասին, հը ?”:

Տաճատը պատասխանում է .” Ասում են դու դավաճան ես և պետք է սատկես”: Ապա աջ ձեռքը պարկի մեջից հանելով, ատրճանակ ՏԱՍՆՈՑՈՎ կրակում Դավոյի ճակատին մեկ փամփուշտ ու կատվի արագությամբ ասկյարների աչքից անհետանում:

1970-թթ-ին ԱՄՆ-ից Սովետական Հայաստան է այցելում Տաճատ Թերլեմեզյանը: Օդանավակայանում, երբ անձնագիրը հանձնում է ստուգման, խեղճ երիտասարդ վանեցի KGB-նիկի ձեռքերը դողում են ու հարցնում է.” Դուք?.. դուք?.. դուք?..”: Եվ ծնկաչոք համբուրում է Տաճատի աջ ձեռքը և ցուցամատը: Մնացածը ինքներդ պատկերացրեք…

17 01 2017  Երևան