Արգենտինայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամի առաջին դեպքը

83

Արգենտինայում հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայից կորոնավիրուսի նոր շտամը՝ չնայած լատինամերիկյան կողմի ձեռնարկած նախազգուշական միջոցներին, հաղորդել է գիտության, տեխնոլոգիաների եւ ինովացիաների նախարար Ռոբերտո Սալվարեսան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«SARS-CoV-2-ի ուսումնասիրության միջինստիտուցիոնալ խորհուրդը հայտնաբերել է մի ճանապարհորդի, ով SARS-CoV-2-ով եկել է Մեծ Բրիտանիայից: Այս մասին տեղեկացրել են սանիտարական ծառայությունները»,- Twitter-ում գրել է նախարարը: