«Չե՞ք ամաչում նայել զոհվածների տներին». ադրբեջանցի քաղաքական գործիչը կոշտ քննադատության է ենթարկել երկրի իշխանություններին՝ 450 մլն մանաթով ԿԲ շենք կառուցելու համար

64

Ադրբեջանի Կենտրոնական բանկի համար 32 հարկանի նոր շենք է կառուցվում՝ 450 մլն մանաթ գումարով (264 մլն դոլար):

Այս կապակցությամբ իր վրդովմունքն է հայտնել Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին: Ըստ «Ազադլըք» թերթի՝ նա հայտարարել է. «Երկիր մտնող գումարի չափը կրճատվել է 2 անգամ, մանաթի փոխարժեքն ընկել է 2 անգամ, բայց Կենտրոնական բանկի շենքը մի քանի անգամ ավելացել է:

Պետական ֆոնդեր են ստեղծվում զոհվածների ընտանիքներին և վետերաններին օգնելու համար, նրանք քրտնաջան աշխատում են երեխաների համար վճարումներ անելու համար, միլիոնավոր մարդիկ թողնվել են բախտի քմահաճույքին կովիդի պատճառով: Այնուամենայնիվ, բնակչության գրպանից գողացված կես միլիարդ մանաթով Կենտրոնական բանկի շենքը պետք է ավելացվի 160 մետրով:

Չե՞ք ամաչում նայել նահատակների տներին»: