Ներդրողները Telegram-ը գնահատել են 30 մլրդ դոլար

64

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հրաժարվել է արեւմտյան ֆոնդերի կոնսորցիումի առաջարկից Telegram-ում ներդրումներ կատարելու մասին, հայտնում է The Bell-ը՝ վկայակոչելով բիզնեսմենի շրջապատում աղբյուրներին:

Նրանց խոսքով՝ ներդրողները Telegram-ը գնահատել են 30 մլրդ դոլար: Խոսքը 5-10 տոկոս բաժնեմասը գնելու մասին է: Առաջարկը կատարվել է անցած շաբաթվա վերջին, եւ Դուրովն արդեն հասցրել է այն մերժել: Սա վերջին տարիներին Telegram-ի առաջին արտաքին գնահատականն է, որի մասին հայտնի է դարձել:

Ինքը՝ Պավել Դուրովը, դեռեւս 2015 թվականին ընկերության հնարավոր արժեքը գնահատել էր 3-4 մլրդ դոլար՝ վկայակոչելով, այդ թվում, առաջարկները, որոնք նա այդ ժամանակ ստացել էր: Այդ պահին Telegram-ն ուներ ամսական մոտ 60 մլն ակտիվ օգտատեր, հիմա՝ ավելի քան 500 մլն:

News.am