Միայն պատվաստված անձինք կկարողանան հանգստանալ Սեյշելներում

107

Սեյշելները բացվեցին աշխարհի ցանկացած կետից ճանապարհորդողների առաջ այն պայմանով, որ նրանք կորոնավիրուսի դեմ պատվաստված լինեն պատվաստանյութի բոլոր երկու չափաբաժիններով:

Զբոսաշրջության նախարար Սիլվեստր Ռադեգոնդեի խոսքերով՝ պատվաստումը ստացած լինելու հաստատման համար անհրաժեշտ է, որ մարդն իր հետ ունենա վկայական: Բացի դրանից, զբոսաշրջիկը պետք է տրամադրի թեստի բացասական արդյունք։ Թեստը պետք է վերցված լինի մեկնումից առաջ 72 ժամվա ընթացքում, գրում է news.ru-ն: