Մակրոնը Էրդողանին առաջարկել է կարգավորել հարաբերությունները

91

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «շատ լավ» նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Անկարայի և Փարիզի միջև հարաբերությունների կարգավորման ցանկության մասին:

«Երկու օր առաջ մենք Մակրոնից մի շատ լավ և դրական նամակ ստացանք, որը պարունակում էր մեր նախագահի հետ հանդիպելու,  հարաբերությունները զարգացնելու նրա ցանկությունը: Նա նույնիսկ իր ձեռքով թուրքերենով ողջույն է ուղարկել՝ «Սիրելի՛ Թայիփ» (Değerli Tayyip)»,- Չավուշօղլուին մեջբերում է Sabah թերթը:

«Մեր նախագահն ասաց. «Մենք հաճույքով կհանդիպենք»: Առաջին հերթին խոսքը վիդեոկոնֆերանսի և հեռախոսային խոսակցությունների մասին է»,- հավելել է թուրք նախարարը: