Հունվարի 18-ից ՌԴ-ում կսկսվեն COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումներ

100

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները կսկսվեն հունվարի 18-ին, հայտնել է սոցիալական քաղաքականության հարցերով փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: Պուտինը հայտարարել է զանգվածային պատվաստումների մասին երկուշաբթի օրվանից, այսինքն՝ 2021 թվականի հունվարի 18-ից, ասել է նա: Գոլիկովան այս հայտարարությունն արել է վիրուսաբանների եւ համաճարակաբանների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Գոլիկովան հավելել է, որ այս պահին Ռուսաստանում COVID-19-ի երկու պատվաստանյութ է գրանցված, երրորդը «ճանապարհին է»: