Հիվանդացության ամենաբարձր մակարդակով ԵՄ երկիրը

95

Չեխիան դարձել է հիվանդացության ամենաբարձր մակարդակով ԵՄ երկիրը։

Ըստ news.ru-ի, հանրապետությունում կա 100 հազար քաղաքացու հաշվով COVID-19-ի 1512 դեպք: Ցանկում հաջորդն են Իռլանդիան (1253), Սլովենիան (1171), Լիտվան (1004) և Պորտուգալիան (901):

Միևնույն ժամանակ, վերջին երկու շաբաթվա ընթացքում մահվան ամենաբարձր ցուցանիշը 100 հազար մարդու հաշվով գրանցվել է Լիխտենշտեյնում, Սլովենիայում, Սլովակիայում և Չեխիայում։