Հաջորդ շաբաթ Ադրբեջանում սկսվում են պատվաստումներ

150

Նախատեսվում է, որ Ադրբեջանի բնակչությունը կպատվաստվի կորոնավիրուսի դեմ Չինաստանում մշակված CoronaVac պատվաստանյութով: Այս մասին հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչ Թեյմուր Մուսաևը: Նա հստակեցրել է, որ Ադրբեջանը պատվիրել է 4 միլիոն չափաբաժին:

Սկզբում պատվաստանյութը Թուրքիա կուղևորվի լաբորատոր փորձաքննության՝ ստուգելու, որ այն համապատասխանում է ստանդարտներին։ Այնուհետև պատվաստանյութը կժամանի հանրապետություն:

 Նախագահի օգնական Շահմար Մովսումովն իր հերթին նշել է, որ Ադրբեջանում պատվաստումները կսկսվեն եկող շաբաթ: «Որոշում է կայացվել կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսել հունվարի 18-ից», – մեջբերում է նրան ՏԱՍՍ-ը: