Լենան ճիշտ է ասում․ քանի դավաճան Նիկոլը կա, մտքներովդ չանցնի, թե հպարտանալու և գլուխներդ բարձր ման գալու հնարավորություն եք ունենալու․ Միհրան Հակոբյան

105

Հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի երեկվա հարցազրույցին։ Գրառման մեջ ասվում է․

«Ես չեմ քննադատում Նազարյան Լենային: Ավելին` շնորհակալ եմ Լենային անկեղծության համար:

Լենան ճիշտ է ասում: Դավաճան Նիկոլը չի կարող ռևանշի ձգտել ու նոր պատերազմի մասին մտածել: Դավաճան Նիկոլը նոր է հաճույքով լիզել Ալիևի կոշիկները, ի՞նչ ռևանշի մասին է խոսքը:

Լենան ճիշտ է ասում: Դավաճան Նիկոլը 18 տարեկան տղաներին չպետք է զոհաբերի, որովհետև նոր է 5000 այդ տարիքի տղաների զոհաբերել, որ Ալիևի կոշիկները լիզելու հնարավորություն ունենա:

Լենան ճիշտ է ասում: Քանի դավաճան Նիկոլը կա, մտքներովդ չանցնի, թե հպարտանալու և գլուխներդ բարձր ման գալու հնարավորություն եք ունենալու»: