Իրանը սկսել է բալիստիկ հրթիռների փորձարկումը

108

Իրանցի զինվորականները բալիստիկ հրթիռներ են արձակել՝ խոցելով 1800 կիլոմետր հեռու գտնվող թիրախները. հայտնում է Tasnim– ը:

Շաբաթ օրը, ըստ գործակալության, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կիրառել է «տարբեր դասերի հեռահար բալիստիկ հրթիռներ»՝ խոցելով Հնդկական օվկիանոսի հյուսիսում տեղակայված հակառակորդի պայմանական թիրախները:

ԻՀՊԿ-ն ուրբաթ օրը սկսել է «Մեծ մարգարե 15» զորավարժությունները՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև կարճ հեռահար «Զուլֆիքար», «Զալզալ» և «Դիզֆուլ» տիպի բալիստիկ հրթիռներ՝ երկրի կենտրոնական մասում: Հաղորդվել է, որ կիրառվել են նաև նոր սերունդների հրթիռներ:

Yetkir.am