Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առնվազն 42 մարդ է զոհվել

82

Ինդոնեզիայի Արեւմտյան Սուլավեսի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առնվազն 42 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է CNA հեռուստաալիքը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել 35 զոհերի մասին ։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Մամուջու քաղաքում փլատակների տակից դուրս է բերվել 34 մարդու մարմին, եւս 8-ը մահացել են արդեն փրկարարական գործողությունից հետո:

Փլատակների տակ դեռ կան մարդիկ, որոնց թիվը չի ճշտվում։