Արցախում դիերի որոնողական աշխատանքներ այսօր չեն եղել․ ենթադրվում է Ալիեւների՝ Շուշի այցով պայմանավորված

106

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնողներին այսօր չի թույլատրվել որոնումները շարունակել Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Հադրութի եւ Ասկերանի վերին ենթաշրջանի տարածքներում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Արցախի արտակարգիրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«Առավոտյան ասել են, որ հնարավոր չէ որոնումներ անել, պատճառը չեն նշել, բայց մենք ենթադրում ենք, որ դա կապված էր Ալիեւների՝ Շուշի այցի հետ»,- ասել է նա։

Արցախի ԱՒՊԾ-ը պատրաստ է վաղը շարունակել որոնողական աշխատանքները, բայց դեռ հստակ չէ թույլտվություն կլինի՞, թե ոչ։ Ըստ Թադեւոսյանի՝ առավոտյան պարզ կլինի։

Նշենք, որ ադրբեջանական կողմի պահանջով՝ նախօրեին եւս որոնողական աշխատանքները դադարեցվել էին։ Հունվարի 14-ի դրությամբ,  հայտնաբերված զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց թիվը 1230 է: