Այն, ինչ կործանեց ու շարունակում է կործանել հայերիս ու Հայաստանը…

366

Քաղաքագետ Լուսինե Նիկողոսյանի ՖԲ էջից, –

«Հեղափոխության», «սիրո և հանդուրժողականության», սևերի ու սպիտակների բաժանման հիմքում հենց նա էր՝ ՆԱԽԱՆՁԸ

Իսկ ի՞նչ է նախանձը և ի՞նչու այսպես եղավ

Հին հունական դիցաբանության մեջ նախանձը՝ Զելան,  Ստիքսի ու Պալանտի դուստրն էր, հաղթանակի, ուժի ու հզորության աստվածուհի Նիկայի քույրը: Այդ պատճառով նախանձը ամենուրեք հետևում է թևավոր ու շրջահայաց հաղթանակին: Հույները պատկերում էին նախանձը տղամարդու կերպարանք ունեցող չար դև Ֆթոնոսի տեսքով, երբեմն էլ տգեղ, կեղտոտ, ձեռքերին օձեր ունեցող պառավի տեսքով, ով տակնուվրա էր անում սեփական սիրտը, Մեդուզայի պես գլխին օձեր ուներ ու լեզվից թույն էր կաթում:

     Նախանձը բացառապես ժպտում է այլոց դժբախտությունները տեսնելիս և երբեք չունի հանգիստ. Անդադար տանջվում է մտքից, որ իր նախանձի օբյեկտը երջանիկ է, հաջողակ/բարեկեցիկ և այլն: Ամենաշատը զազրելի արարածը տառապում է` տեսնելով ուրիշի հաջողությունը: Ինքն իրենով իր պատիժն է. Որքան շատ է անհանգստանում այլոց կյանքով, այդքան ավելի շատ է ինքն իրեն ոչնչացնում: Երբեմն օլիմպոսի բնակիչները օգտագործում էին նախանձը իրենց նպատակների համար:

       Յուրաքանչյուր մարդ միշտ կարող է ունենալ որոշակի պահանջմունքներ, որոնք չի կարող բավարարել ու ամբիցիաներ, որտեղ իրեն գերազանցում են այլոք (հիմնականում այս կարճ նախադասությունը բնութագրում է կրկնօրինակման հիմքը): Չկարողանալով բավարարել սեփական ամբիցիաները, չլինելով այն, ինչ երազում է կամ գտնում է, որ արժանի է եղել լինելու, անձը սկսում է նախանձի սուր զգացողություն զգալ իր երազանքի կերպարը մարմնավորող անձի նկատմամբ: Հիմնականում օբյեկտի հանդեպ թվացյալ անտարբերություն է ցույց տալիս, թերագնահատում է, անդադար չարախոսում, փորձում ինքն իրեն համոզել, որ իր նախանձի օբյեկտը հետաքրքրվածություն/ֆիքսվածություն ունի իր անձի նկատմամբ, այնինչ իրականությունը ճիշտ հակառակն է: Նախանձող անձը իր ողջ ներուժը ներդնում է իր օբյեկտին ոչնչացնելու ու տեղը զբաղեցնելու համար… Սա բացատրում է կրկնօրինակման գռեհիկ արվեստը: Սակայն, չկարողանալով վերածվել իր երազանքի օբյեկտին, ապրել նրա կյանքով, հաջողություններով, վաղ թե ուշ նեկրոֆիլ (դասական նշանակությամբ չի բառը, Է. Ֆրոմմը նեկրոֆիլիան բնութագրում է որպես դեստրուկտիվ էներգիա ունեցող անձ, ում արարչական գործունեությունը անգամ հանգեցնում է կործանման):

       Մարդկության պատմության ընթացքում նախանձը շարունակում է մնալ ֆունդամենտալ խնդիրներից մեկը: Հելմութ Շեկը գրում է. «Աստվածաշնչում մենք կարդում ենք հետևյալը. « Նա ուներ խոշոր ու մանր եղջերավոր անասուններ, և փարեսեցիները սկսեցին նախանձել նրան: Եվ նրա հոր ծառաների փորած բոլոր ջրահորերը փարեսեցիները հողով ծածկեցին»: Այս տեսանկյունից մարդկային բնույթը չի փոխվել Հին կտակարանից ի վեր…Հարևանի հոտի հանդեպ նախանձը ու հարձակումը նրա ջրահորերի վրա հաճախ հանդիպով, սովորական երևույթ է մեր օրերում, օրինակ Հարավային Ամերիկայի գյուղական վայրերում»: (ուղիղ մեջբերում Հ. Շեկի “Зависть” աշխատությունից, էջ 38, 2010 թ., գիրքը կկցեմ նյութին):

       Նախանձի մասին կարելի է խոսել անվերջ…Ս. Կյերկեգարդը (Kierkegaard) նախանձի միջոցով բացատրում է մարդկանց վարքի որոշ առանձնահատկություններ` զգացողությունների հանկարծակի փոփոխություն, օստրակիզմ: Տգիտությունը ու նախանձը նա համարում է հասարակական երկու մեծագույն ուժեր, որոնք գերիշխում են միջակությունների շրջանում, որտեղ լավագույն զբաղմունքը նախանձի երկրպագումն է. Օրինակ` այսպես է բացատրվում չարախոսությունը, զրպարտելու մոլուցքը, ավելի հաջողակ ու արժանիքներով առանձնացողին պախարակելու հասարակական ձգտումը… Ով չի նախանձում մեր հետ, նա մեր դեմ է, այսպես նա բնութագրում է մարդու իրավիճակը, ով չի ցանկանում կամ ընդունակ չէ նախանձել ու չցանկանալով համընդհանուր «խրախճանքի» մասնակից դառնալ, մերժվում, օստրակիզմի զոհ է դառնում: Սեփական շրջապատը մերժում, վտարում է նման մարդուն` որակելով դավաճան:

    Գերմանացի սոցիոլոգ Հելմուտ Շեկը նախանձը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Նախանձի բնութագրիչներից է թշնամանքի, չարության, անհանդուրժողականության զգացողությունը: Նախանձը Գերազանցության առկայությունից վիրավորանքի, չարության ու ճնշվածության առաջացումն է: Նախանձը նշանակում է, որ մեկը կցանկանար անել կամ լինել այն, ինչ գերազանցության մարմնավորումը»: (էջ 27)

    Նախանձը թիրախավորում է բարձրագույն արժանիքները ու ներողամիտ է միայն միջակությունների նկատմամբ…