ԱՄՆ-ն կրճատել է զորքերի թվաքանակը Աֆղանստանում և Իրաքում

59

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Աֆղանստանում և Իրաքում ամերիկյան ռազմական զորակազմի նվազեցման մասին։ Երկրներից յուրաքանչյուրում զորքերի թիվն այժմ հասնում է 2500-ի: Այս մասին նշված է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

 «Այսօր ԱՄՆ [գործող] նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Իրաքում կրճատվել է զորքերի թվաքանակը մինչև 2500», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: Մեկ այլ փաստաթղթում նշվում է, որ այժմ Աֆղանստանում համապատասխան թիվը ևս հասել է 2500 մարդու: