Ադրբեջանում ձերբակալվել է ակտիվիստ՝ Ալիևին քննադատող գրառման համար

84

Չնայած հետպատերազմական իրավիճակին՝ Իլհամ Ալիևի ռեպրեսիվ ապարատը շարունակում է ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումները: NIDA քաղաքացիական շարժման անդամ Էլմիրա Աբասովային ոստիկանությունը բերման է ենթարկել Ադրբեջանի նախագահին քննադատող` նրա հրապարակած ձայնագրության պատճառով. հայտնում է Turan.az-ը:

Հունվարի 14-ին «ՎԱԶ 21 07» մակնիշի ավտոմեքենան փակել է ակտիվիստի ճանապարհը փողոցում, նրան խնդրել են նստել մեքենան, որպեսզի ոստիկանություն գնա` պետի հետ զրույցի: Ակտիվիստի՝ պաշտոնական ծանուցում ուղարկելու առաջարկից հետո նրան ստիպել են նստել մեքենան և տարել Սումգայիթի ոստիկանության բաժին:

Աբասովայի հետ երկու ժամ խոսելուց հետո նրան ազատ են արձակել միայն այն բանից հետո, երբ նա ջնջել է իր գրառումը: