Ադրբեջանը ՄԻԵԴ է ուղարկել հայտարարություն, որում մեղադրում է Հայաստանին

136

Ադրբեջանը հայտարարություն է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) «Հայաստանի ռազմական ագրեսիայի արդյունքում տուժած» իր քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտման առնչությամբ: Այս մասին այսօր հաղորդել է Ադրբեջանի պետական ​​լրատվական գործակալությունը:

«Հայտարարության մեջ արծարծվում են քաղաքացիների կյանքի իրավունքի ոտնահարման, անձնական և ընտանեկան կյանքի հարգանքի, դավանանքի, ունեցվածքի և ազատ տեղաշարժի խնդիրները Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի և Ադրբեջանի հարակից յոթ շրջանների՝ Հայաստանի կողմից գրեթե 30 տարվա բռնազավթման արդյունքում, ինչպես նաև արծարծվում է իրավունքը՝ չենթարկվելու խոշտանգումների և վատ վերաբերմունքի», – ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի դրանից, «ներկայացվում են ապացույցներ» այն մասին, որ Հայաստանը ոչ մի միջոց չի ձեռնարկել Ադրբեջանի՝ հակամարտության արդյունքում անհետ կորած 3,890 քաղաքացիների ճակատագիրը հետաքննելու համար: