Samsung-ը ներկայացրել է Galaxy S21 սմարթֆոնների նոր շարքը

88

Samsung-ը ներկայացրել է Galaxy S21 սմարթֆոնների նոր շարքը, որոնց գինը մոտ 200 դոլարով ցածր է, քան հարավկորեական հսկայի նախորդ սերնդի առաջատար հեռախոսներինը:

6,2 դյույմանոց էկրանով S21-ը ամերիկացի հաճախորդներին հասանելի է 800 դոլար սկզբնական գնով պատվիրելու համար: Սմարթֆոնների համաշխարհային առաջատարը ներկայացրել է նաեւ 6,7 դյույմանոց էկրանով S21 Plus եւ 6,8 դյույմանոց էկրանով պրեմիում դասի S21 Ultra հեռախոսները: Բոլոր սարքերն աջակցում են գերարագ 5G անլար ցանցերին:

Ultra S21-ի՝ շարքի առավել բազմաֆունկցիոնալ սարքի գինը մոտ 1200 դոլար է: Նոր հեռախոսները նաեւ հագեցած են ծայրից ծայր դիսփլեյով եւ կապույտ լույսի ավտոմատ կարգավորմամբ` աչքերի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:

News.am