2011-2020 թթ․ եղել է ամենատաք տասնամյակը

90

2011-2020 թվականների տասնամյակը դարձավ ամենատաքը եղանակի և կլիմայի դիտարկումների պատմության մեջ, իսկ 2020 թվականը 2016 և 2019 թվականների հետ միասին մտավ ամենաջերմ եռյակի մեջ:

Այս մասին ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն հանդիսացող Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը: Վերջին վեց տարիները հատկապես առանձնացել են բարձր միջին ջերմաստիճանի առումով։