Օտարերկրյա ներդրումները 2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին

164

Հայաստանի տնտեսության մեջ ուղղակի օտարերկրյա ներդրումները 2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հասել են զրոյի: Ըստ 2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալների (դեռ պատերազմից առաջ), Հայաստանի տնտեսության մեջ ուղղակի օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը կազմել է ընդամենը 630 հազար դոլար, կամ 311 միլիոն դրամ:

2019-ի նույն ժամանակահատվածի համար այս գումարը կազմել է 80 միլիոն դոլար: 2018 թվականին՝ 128 միլիոն դոլար։ 2017-ին՝ 118 միլիոն դոլար։ 2016 թվականին՝ 96 միլիոն դոլար։ 2015 թվականին՝ 168 միլիոն դոլար։ 2019-ի համեմատ կրճատումը կազմել է 99,2%:

Թարգմ՝ Զոյա Մելիքյան