Վաշինգտոնն անցնում է ուժեղացված հսկողության՝ կապված Բայդենի՝ հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության հետ

84

Վաշինգտոնն անցնում է ուժեղացված հսկողության՝ կապված ընտրված նախագահ Ջո Բայդենի՝ հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության հետ: Վաշինգտոնը պատրաստվում է Ազգային գվարդիայի հազարավոր հավելյալ զինծառայողների ընդունել, որոնք կմասնակցեն իշխանության փոխանցման ժամանակ կարգի պահպանմանը: Այս մասին, «Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ, հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանության դեպարտամենտի ղեկավարի ԺՊ Ռոբերտ Կոնտին:

Ազգային գվարդիայի ավելի քան 6 հազար զինծառայողներ են ծառայության անցել Վաշինգտոնում եւ Կապիտոլիումում այն պահից ի վեր, երբ հունվարի 6-ին նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները գրոհել են Կոնգրեսի շենքը:

 Այս տարի զգուշության միջոցները ներառում են Կապիտոլիումի շրջանում փողոցների մեծ մասի փակում, փակ գոտի կարող են անցնել միայն օրենսդիրները, նրանց անձնակազմն ու անվտանգության շառայության աշխատակիցները:

Այս շաբաթ ազգային պարկերի ծառայությւոնը հայտնել է, որ Վաշինգտոնի կոթողը փակ կլինի այցելուների համար մինչեւ երդմնակալության ավարտը: Ազգային պուրակի այլ հատվածներ եւս փակ կլինեն առաջիկա օրերին: 

News.am