«Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության միջև երկխոսության նախաձեռնություններին»

82

Այսօրվա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է․

 «Մենք ամեն կերպ ողջունում ենք ադրբեջանական և հայկական մտավորականության միջև ուղիղ երկխոսության հաստատումը, ինչպես նաև երկու երկրների կողմից համատեղ մարդասիրական միջոցառումների անցկացումը: Մեր կարծիքով, այդպիսի նախաձեռնությունները նպաստում են հաշտեցման, վստահության, փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը, օգուտ են բերում ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովուրդներին, և սկզբունքորեն, ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանին, և, հետևաբար, Ռուսաստանի Դաշնությանը: Ռուսական կողմը, անշուշտ, կաջակցի այդպիսի մարդասիրական գործողություններին, եթե Բաքուն և Երևանը ցուցադրեն այդ ուղղությամբ շարժվելու անկեղծ տրամադրվածություն», -ասել է Զախարովան: