Ռուսահայ հայտնի մեդիասեփականատեր, հրատարակիչ Արամ Գաբրելյանովն իր թելեգրամյան ալիքում գրում է.

141

«Իմ ընկերներից մեկը զբաղվում էր Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման նախապատրաստությամբ: Ամեն ինչ շատ գաղտնի էր պահվում… Բայց այս առավոտ նա ասաց ինձ. «Լսի՛ր, Արա՛մ, վստա՞հ ես, որ Փաշինյանը հայ է»:

Ես հարցնում եմ, թե ինչո՞ւ է նման հարց տալիս: Ահա նրա պատասխանը. «Ես հայերին գիտեմ, նրանց հետ եմ սովորել, նրանց հետ ընկերություն եմ անում: Բայց ես երբեք չեմ հանդիպել հայի՝ այդքան վախկոտ, տհաս ու տհաճ շփման ու վարքի մեջ, որքան Հայաստանի վարչապետն է: Ճիշտն ասած, դա գարշանք է առաջացնում: Դե, հայի մեջ միաժամանակ այդքան թերություններ չեն կարող լինել»: