Պաշտպանության փոխնախարարը դեռ չգիտի, թե ՊՆ-ում որ ոլորտներն է համակարգելու

101

Ինձ տվեք հարցեր այն շրջանակում, որից ավելի մանրամասներ գիտեմ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  պաշտպանության նորանշանակ փոխնախարար, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ խուսափելով գրեթե բոլոր հարցերից:

Ինչ վերաբերում է հարցին, թե նախարարության աշխատանքների ո՞ր հատվածն է համակարգելու, նորանշանակ փոխնախարարը պատասխանեց. «Ես այս պահին դեռևս հստակ տեղեկություն չունեմ, թե որ ոլորտներն են հստակ իմ կողմից համակարգվելու, ոլորտային կարգավորումները դեռ այս պահին տրված չեն: Ծանոթանում եմ ՊՆ այն խնդիրներին, որոնք ծառայությանս բերումով կարող եմ ճիշտ ընկալել և աշխատանում արդյունավետ կիրառել»: