Նիկոլն անձամբ է համակարգում ռուսատյաց տրամադրությունները Հայաստանում․ Միքայել Մինասյան

136

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամյան էջում գրում է․

«Նիկոլի սուտը Ռուսաստանի կողմից պաշտոնապես հերքելը հերթական անգամ հարվածում է Հայաստանի միջազգային հեղինակությանը»,-  գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հոդվածին ի պատասխան ՌԴ ԱԳՆ էջում հրապարակված Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Իգոր Պոպովի հարցազրույցին։

Նախկին դեսպանի խոսքով, Մոսկվայում հունվարի 11-ի հանդիպումից դրական արդյունքներ չունենալու մեղքը Նիկոլը պետք է բարդեր ինչ-որ մեկի վրա։ «Ըստ պլանի, հիմա ամեն ինչում մեղավոր է Ռուսաստանը։ Նիկոլը, որ անձամբ է համակարգում ռուսատյաց տրամադրությունները Հայաստանում, երկու նպատակ է դրել իր առաջ։ Առաջին հերթին նա ձգտում է «անտինիկոլիզմը» փոխարինել ռուսաստյացությամբ՝ Ռուսաստանին նշանակելով գլխավոր մեղավոր։ Երկրորդ, հող է նախապատրաստում է աշխարհքաղաքական մանևրների համար, որը սպառնում է վերջնական աղետ դառնալ հայերի ու Հայաստանի համար»,-մասնավորապես նշում է Մինասյանը։

Գրառումն ամբողջությամբ՝ այստեղ։