Հրանտ Դինքի հիշատակի միջոցառումները կանցկացվեն առցանց ձեւաչափով

115

Սպանված պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակի միջոցառումներն այս տարի կանցկացվեն առցանց ձեւաչափով՝ կապված COVID-19 համավարակի հետ:

Դինքը Ստամբուլի հայալեզու «Ակոս» թերթի գլխավոր խմբագիրն էր, 2007-ի հունվարի 19-ին նա գնդակահարվել էր թերթի խմբագրության մոտ` թուրք ազգայնականի կողմից:

Ավանդաբար ընկերներն ու աջակիցները հավաքվում են «Ակոս»-ի խմբագրությունում, որպեսզի նշեն Դինքի մահվան տարելիցը: Այս տարի, սակայն, միջոցառումները կանցնեն առցանց, եւ Դինքի կյանքի մասին ելույթներն ու ռեպորտաժները կհեռարձակվեն ամբողջ օրվա ընթացքում:

Թուրք ուլտրաազգայնական Օգյուն Սամասթը 2011-ին դատապարտվել է Դինքի սպանության համար, սակայն հարցեր են մնում՝ կապված գործին պետական անվտանգության ուժերի ներգրավվածության հետ:

News.am