Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 396, մահվան՝ 16 նոր դեպք

87

Հայաստանում հունվարի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 396 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163 972-ի: 

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 2974 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հունվարի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 726 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3700-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 471 է, ընդհանուր առողջացածներինը՝ 152 320, փաստացի բուժվողներինը՝  7952 (մեկ օրում նվազել է 91-ով): Մեկ օրում արվել է 2546 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 619066 թեստ: