Կորոնավիրուսի շրջանառության ամբողջական դադարեցման մասին խոսելու հիմք չկա․ այն կդառնա սեզոնային

130

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի գրեթե 1,5 հազար մուտացիա: Այս մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Սա կարևոր թեմա է, իհարկե մենք դրա վրա աշխատում ենք: Մինչ օրս մենք արդեն գտել ենք գրեթե 1500 մուտացիա», – ասել է Պոպովան:

Կորոնավիրուսի շրջանառության ամբողջական դադարեցման մասին խոսելու հիմքեր չկան, այն կդառնա սեզոնային, հավելել է Պոպովան: