Ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա. նախարար

104

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու պահանջը։ 

Նախկին կարգավորումների համաձայն՝ այս փաստաթուղթը ներկայացնելը պարտադիր պահանջ էր չաշխատող անձին նպաստի այս տեսակը նշանակելու համար։

Կատարված փոփոխությունների արդյունքում` ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա»:https://www.facebook.com/v2.8/plugins/post.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df2ef1b3fda76108%26domain%3Dwww.yerkir.am%26origin%3Dhttps%253A%252F%252Fwww.yerkir.am%252Ff20930950faefc%26relation%3Dparent.parent&container_width=5&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fmesroparakelyan.official%2Fposts%2F135799661686212&locale=hy_AM&sdk=joey&show_text=true&width=500