Լուսանկարում Սարոյանն է՝ իր մեծ մոր տան դռան շեմին

117

Թուրքագետ Սերգեյ Մանվելյանը իր ՖԲ էջում գրում է, –

Այս քարաշեն երկհարկանի տունը գտնվում է Բիթլիսի Ծապռկորու կամ Ծապրկորու թաղամասում (թուրք.՝ Sapkor mahallesi): Ժամանակին առանձին բնակավայր է եղել:

Այն պատկանել է Մկրտիչ Գարաօղլանյանի ընտանիքին: Իսկ Մկրտիչը Վիլյամ Սարոյանի երջանկահիշատակ տատի՝ Լուսնթագ Գարաօղլանյանի հայրն էր:

Պահպանվել է նաև կառուցման թվականը՝ ՌՅԾԹ (1910):

Առաջին լուսանկարում Սարոյանն է՝ իր մեծ մոր տան դռան շեմին:

Նրան լուսանկարել  է պոլսահայ նշանավոր գրող, հրապարակախոս, «Նոր Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Պետրոս Զոբյանը, որն ուղեկցել է Սարոյանին 1964 թ. Բիթլիս կատարած ուղևորության ժամանակ:

2003 թ. «Արաս» հրատարակչությունը հրատարակել է Զոբյանի «Դէպի Պիթլիս Ուիլիըմ Սարոյեանի հետ» գիրքը, որն ընթերցելու և վայելելու առիթն ունեմ այս վերջին օրերին: