Թուրքիան չի պատրաստվում ԱՄՆ-ից թույլտվություն խնդրել, աշխատանքները շարունակվում են երկրորդ խմբաքանակի հարցի շուրջ

100

Անկարան պատրաստվում է Մոսկվայի հետ քննարկել Ռուսաստանի Դաշնությունում արտադրված С-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի գնման հարցը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ոչ մի երկիր չի որոշելու մեր քայլերը ազգային պաշտպանության ոլորտում, դրանք ամբողջովին կախված են մեր սեփական որոշումներից: Առաջին С-400-ի խմբաքանակի հարցը լուծված է, այժմ աշխատանքները շարունակվում են երկրորդ խմբաքանակի հարցի շուրջ: <…> Ես չգիտեմ, թե ինչ կասի Բայդենը, բայց ամեն դեպքում մենք ոչ մեկից ոչ մի թույլտվություն չենք խնդրի», – գրված է Էրդողանի թվիթերյան էջում։